ZARA ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Իսպանական Inditex ընկերությունը, որը հանդիսանում է Zara հագուստի խանութների ցանցի սեփականատեր, հրապարակել է 2009 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները, որոնք գերազանցել են սպասումները:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ, ճգնաժամի պայմաններում սպառողական պահանջարկի անկմամբ պայմանավորված, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 7,6%-ով և կազմել 375 մլն եվրո: Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսում էին հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթի սահմանում 350 մլն եվրո մակարդակում:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 9%-ով և կազմել 4,9 մլրդ եվրո: Նշենք, որ ընկերությունը նոր շուկաներ գրավելու նպատակով ընդլայնել է իր գործունեությունն առավեապես Ասիայում և Մերձավոր Արևելքում: Այս տարվա առաջին վեց ամսիների ընթացքում ընկերությունը բացել է 166 նոր խանութներ: Այժմ իսպանական ընկերությունն ունի շուրջ 4430 խանութներ աշխարհի 73 երկրներում: