ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
«ՀայՌուսգազարդ»-ից տեղեկացնում են, որ ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի մոտ հուլիսի 21-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել է ընկերության գործունեության հետ կապված հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը, ներդրումային ծրագրերի ընթացքը, ֆինանսատնտեսական գործունեության հետ առնչվող հարցեր:
Տրվել են համապատասխան հանձնարարականներ նախանշված ծրագրերը սահմանված ժամկետներում կատարելու համար: