Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Stellantis-ը փակում է գործարանները Ֆրանսիայում․ ի՞նչ կլինի Peugeot-ի և Citroen-ի հետ
27/11/2026 18:48
Կիսվել

Stellantis-ը փակում է գործարանները Ֆրանսիայում․ ի՞նչ կլինի Peugeot-ի և Citroen-ի հետ

Ավտոմոբիլային Stellantis կոնցեռնը ժամանակավորապես կդադարեցնի Ֆրանսիայում գործող երկու արտադրական հարթակների աշխատանքը։ Ինչպես Bloomberg-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը, առաջիկա շաբաթներին ժամանակավորապես կփակվեն Մյուլուզի և Ռենի գործարանները։

Մյուլուզի գործարանը, որտեղ արտադրվում է Peugeot 308 հեչբեքը, չի աշխատի դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 11-ը։ Իսկ Ռենի գործարանում, որտեղ հավաքվում են Citroen C5 Aircross քրոսովերները, արտադրությունը կդադարեցվի դեկտեմբերի 18-ի երեկոյան։ Աշխատանքը նախատեսվում է վերսկսել հունվարի 5-ին, սակայն պարապուրդի ժամկետները կարող են փոփոխվել։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ կոնցեռնի իրավիճակն ավելի է բարդանում չինական ավտոարտադրողների կողմից աճող մրցակցության պայմաններում։ Դրանց թվում է նաև Zhejiang Leapmotor Technology ընկերությունը, որը Stellantis-ի գործընկերն է։ Կոնցեռնի եվրոպական մոդելների վրա մրցակցային ճնշումը հետզհետե ավելի է զգացվում։

Բացի այդ, Stellantis-ը մտադիր է Ֆրանսիայի Սոշո քաղաքում գտնվող իր գործարանում կրճատել շուրջ 500 ժամանակավոր աշխատատեղ։ Ընկերությունում այս որոշումը պայմանավորել են շուկայում ստեղծված բարդ իրավիճակով և նոր մրցակիցների ի հայտ գալով։

Ռեգո Ինշուրանս

Դժվարություններ են առաջացել ոչ միայն Ֆրանսիայի հավաքման գործարաններում։ Ավելի վաղ Stellantis-ը հայտնել էր Իտալիայի մի շարք ձեռնարկություններում բաղադրիչների մատակարարման խափանումների մասին, այդ թվում՝ Mirafiori գործարանում, որտեղ արտադրվում են Fiat 500-ի էլեկտրական և հիբրիդային տարբերակները, ինչպես նաև Pomigliano գործարանում։ Արտադրության ժամանակավոր դադարեցումներ են գրանցվել նաև կոնցեռնի եվրոպական այլ գործարաններում։

Stellantis-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավար Էմանուելե Կապելանոն ուշադրություն է հրավիրել էլեկտրաէներգիայի ծախսերի զգալի աճի, ներմուծվող ավտոմեքենաների մրցակցության և էլեկտրական տրանսպորտի անցման հետ կապված լրացուցիչ ծախսերի վրա։ Նրա խոսքով՝ այս գործոնների պատճառով իտալական ձեռնարկությունների կայուն աշխատանքն ապահովելը լուրջ մարտահրավեր է դառնում։

Stellantis-ը ստեղծվել է 2021 թվականին՝ Fiat Chrysler Automobiles-ի և ֆրանսիական PSA Group-ի միավորման արդյունքում։ Կոնցեռնի կազմում են, մասնավորապես, Peugeot, Citroen, Fiat, Jeep և Opel ապրանքանիշերը։ Ընկերությունն ավտոմեքենաներ է արտադրում Եվրոպայի և այլ տարածաշրջանների գործարաններում, ինչպես նաև զարգացնում է էլեկտրական և հիբրիդային մոդելների արտադրությունը։

Եվրոպական ավտոարտադրողները միաժամանակ բախվում են էլեկտրամոբիլների արտադրության մեջ ներդրումներ կատարելու անհրաժեշտությանն ու չինական ընկերությունների մրցակցությանը։ 2023 թվականին Stellantis-ը հայտարարեց չինական Leapmotor ընկերությունում ներդրումներ կատարելու մասին, որից հետո գործընկերները համատեղ ձեռնարկություն ստեղծեցին՝ Չինաստանից դուրս այդ ապրանքանիշի ավտոմեքենաների վաճառքի համար։

Միևնույն ժամանակ, նոր տեխնոլոգիաներին անցումն ու պահանջարկի փոփոխությունները ազդում են ոլորտի ավանդական գործարանների արտադրական հզորությունների օգտագործման մակարդակի վրա։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58