Հանքարդյունաբերություն

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՈՒՆԵՆԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՂԱՑԸ
29/07/2009 16:11
Կիսվել

ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՈՒՆԵՆԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՂԱՑԸ

Չնայած տնտեսական ճգնաժամին` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է մնալ ուժեղ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրին կոմբինատից: Չնայած շարունակվող գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին` «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ը շարունակում է իր անխափան աշխատանքն ու պահպանում առաջատարի դիրքերը: Այս ամենը հնարավոր է դարձել ի շնորհիվ հեռատեսական գործարար եւ ներդրումային քաղաքականության, բաժնետերերի ֆինանսական աջակցության եւ գերմանական «Քրոնիմետ» մայր կոնցեռնի կողմից համաշխարհային շուկայում իրականացված իրացման ռազմավարությանը:

Միաժամանակ, ՀՀ կառավարության շարունակական աջակցությունը մեծապես նպաստել է կոմբինատի կայուն զարգացմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը եւ աշխատատեղերի պահպանմանը:

2004 թ. ԶՊՄԿ բաժնետերերը հաստատեցին ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր` ուղղված գործարանի արդիականացմանը, արտադրողականության բարձրացմանը եւ հանքաքարի վերամշակման ծավալների ավելացմանը` այն հասցնելով տարեկան մինչեւ 12.5 միլիոն տոննայի: Այս ներդրումային ծրագիրը հաջողությամբ իրականացվեց և ավարտվեց 2008 թ. հոկտեմբերին` ամրապնդելով ընկերության հետագա զարգացման և աճի հեռանկարներ: Ներդրումային ծրագրի իրականացման, ինչպես նաեւ «Քրոնիմետ-Գրուպ»-ի կողմից լրացուցիչ ֆինանսական աջակցության շնորհիվ կոմբինատը կարողանում է մինչ այսօր դիմակայել գլոբալ շուկաներում տեղի ունեցող տատանումներին: Բոլոր աշխատատեղերն ամբողջությամբ պահպանվում են, իսկ աշխատողների աշխատավարձերը վճարվում են ժամանակին: «Քրոնիմետ-Գրուպ»-ի կողմից տարվող իրացման ճկուն ռազմավարությունը թույլ է տվել փոխհատուցել եվրոպական շուկայում մոլիբդենի պահանջարկի կտրուկ անկումըª ապահովելով արտադրանքի կայուն վաճառքը ասիական շուկաներում: Իրականացված միջոցառումները երաշխավորում են կոմբինատի եկամուտները եւ ղեկավարությանը եւ ողջ աշխատակազմին թույլ տալիս վստահությամբ նայել դեպի ապագան:

Արդեն իսկ ունեցած հաջողությունները, տեխնիկական վերազինման արդյունքում արտադրողականության բարձրացումը, ինչպես նաեւ շուկայում մետաղների գների աճը հնարավորություն են ստեղծել նախագծել եւ կյանքի կոչել հետագա ներդումները: Մասնավորապես, նախատեսվում է 2010 թվականին վերջացնել տարածաշրջանում հանքաքարի ամենամեծ աղացի կառուցումը, որի շնորհիվ վերամշակման ծավալը կհասնի տարեկան 14 միլիոն տոննայի: Բացի այդ, նախատեսվում է ավարտել գոլորշու
արտադրամասի եւ ժամանակակից տրանսֆորմատորային կայանի շինարարությունը, ջրի էկոլոգիական օգտագործման համար ամբարտակի կառուցումը: Այս ներդրումները թույլ են տալիս ամրապնդել ընկերության առաջատար դիրքը համաշխարհային շուկայում եւ ընդգծում «ԶՊՄԿ» -ի բաժնետերերի երկարաժամկետ ծրագրերը:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12