2026թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2․27 տրլն դրամ (+2․5%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2,267,646 մլն դրամ, 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 2․5%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 14․2%-ով և կազմել 1,203,239 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն նվազել է 53․8%-ով և կազմել 284,434 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 43․4%-ով և կազմել 762,583 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը աճել է 47%-ով և կազմել 16,230 մլն դրամ։
