Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՄԱՐՎՈՒՄ Է 1996-2007-ԻՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ 2 ՄԼՐԴ 321 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՊԱՐՏՔԸ
31/07/2009 19:49
Կիսվել

ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՄԱՐՎՈՒՄ Է 1996-2007-ԻՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ 2 ՄԼՐԴ 321 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՊԱՐՏՔԸ

Աստիճանաբար մարվում է 1996-2007թթ-ին կուտակված աշխատավարձերի պարտքը, որը 2008թ. հունվարի 1-ի դրությամբ 2 մլրդ 321 մլն դրամ էր: 2009թ. հուլիսի 15-ի դրությամբ պարտքի մնացորդը 1մլրդ 137 մլն դրամ է: Դա իրականացվում է տարեցտարի մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման հարցին: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում հրավիրված ասուլիսին այսօր այս մասին տեղեկացրեց  փոխնախարար Վաչե Տերտերյանը, ում խոսքով` պարտքերի մարումը կատարվում է համայնքների կողմից կազմված ժամանակացույցներին համապատասխան:

Աճ է նկատվում հատկապես հարկային եկամուտների հավաքագրման մասով: 2008թ-ին հողի հարկի հավաքագրումը 2007թ-ի նկատմամբ աճել է 13,2 %-ով, իսկ գույքահարկինը` 6,3-ով: 2009թ-ի առաջին կիսամյակի տվյալներով` հողի հարկի հավաքագրման ցուցանիշը աճել է 2008թ-ի նկատմամբ 39,8%-ով, իսկ գույքահարկինը` 25,8-ով: Ըստ փոխնախարարի` հողի հարկի հավաքագրման գծով աճ է նկատվում հատկապես Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում: Գույքահարկի հավաքագրման ցուցանիշը աճել է Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում:

Վ. Տերտերյանի հավաստմամբ` մեծ ուշադրություն է դարձվում նաեւ հանրապետությունում տարիների ընթացքում կուտակված հողի հարկի եւ գույքահարկի ապառքների մարման գործընթացին: 2009թ. կիսամյակի տվյալներով հողի հարկի ապառքը 17 մլրդ 948 մլն դրամ է, իսկ գույքահարկինը` 17 մլրդ 317 մլն դրամ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01