Հանքարդյունաբերություն

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀՈՒՅՍ ԵՆ ՆԵՐՇՆՉՈՒՄ 03/08/09
03/08/2009 15:58
Կիսվել

ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀՈՒՅՍ ԵՆ ՆԵՐՇՆՉՈՒՄ 03/08/09

Ուրբաթ օրը Լոնդոնի LME բորսայում նիկելի գինը հասավ 17 700 դոլար մեկ տոննայի դիմաց, սույն ցուցանիշը 2008թ.-ի սեպտեմբերից գրանցված ամենամեծ գինն է: Ալյումինի և պղնձի գները հասան վերջին 9 ամիսների ամենաբարձր մակարդակին և սահմանվեցին 1894 և 5720 դոլար մեկ տոննայի համար սահմաններում: LME բորսայի ինդեքսը վերջին ամսվա ընթացքում աճել է 13%-ով:

Տարվա սկզբից ամենաշատը` 2 անգամ. աճել է պղնձի գինը, սույն աճը բացատրվում է Չինաստանում շինարարության ծավալների աճով, որի հետևանքով պղնձի շուկայում պահպանվում է պահանջարկի բարձր մակարդակը: Վերլուծաբանների կարծիքով մետաղների գները կշարունակեն մնալ բարձր մակարդակի վրա, ինչի մասին վկայում են նաև գունավոր մետաղների պահուստների ցածր ցուցանիշները, որոնք մնում են համաշխարհային օրական սպառման 7-8 օրերի մակարդակում: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ մինչև 2010թ.-ը պղնձի գինը կաճի մինչև 6 000 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ 2010թ.-ին միջին գինը կկազմի 6 500 դոլար:

UBS բանկի վերլուծաբան Ալեքսեյ Մորոզովը նշում է, որ ալյումինի գինը մարտ ամսից աճել է 1.5 անգամ, սակայն եթե պղնձի դեպքում կանխատեսվում է գների աճ, ապա այլումինի գնի հետագա աճ չի կանխատեսվում: Այժմ այլումինի պահուտները գտնվում են համաշխարհային սպառման 50 օրվա մակարդակի վրա, համեմատության համար նշենք, որ համաշխարհային պահուստները գերազանցում են այլումինի արտադրության աշխարհի առաջատար Ռուսալ ընկերության տարեկան արտադրական ծավալը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2009թ.-ին այլումինի միջին գինը կկազմի 1516 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ 2010թ.-ին` 1764 դոլար:

Նիկելի գների դեպքում Մորոզովը նույնպես հետագա աճ չի սպասում: 2009թ.-ի համար կանխատեսվում է 15 000 դոլար մեկ տոննայի դիմաց գինը, իսկ 2010թ.-ի համար` 17 000 դոլար գինը:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69