КРАЗ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՄԼՐԴ ՌՈՒԲԼԻ
Կրասնոյարսկի ալյումինի գործարանի (КрАЗ) հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. առաջին կիսամյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 1,289 մլրդ ռուբլի: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընկերության հասույթը կազմել է 16,6561 մլրդ ռուբլի, իսկ հաշվետու վեց ամիսների արդյունքներով ընկերության շահույթը մինչև հարկումը կազմել է 1,629 մլրդ ռուբլի:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկում: Նշենք, որ 2008թ. առաջին կիսամյակում ընկերության հասույթը կազմել էր 20,9 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը` 4,1 մլրդ ռուբլի: