Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՐԱ ԳՈՎԱԶ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ
26/08/2009 20:04
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՐԱ ԳՈՎԱԶ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ կոմիտեն հայտարարում է հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և Սպասարկման նշաններ տեղադրելու համար աճուրդ (ծածկագիրը` ՊԵԿ-ՀԴՄ-002): Լոտն իրացվում է աճուրդի ձևով անցկացվող բաց հրապարակային սակարկությունների միջոցով, դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ: Աճուրդում հաղթող ճանաչված անձի (անձանց) ֆիրմային անվանումը (ապրանքային և սպասարկման նշանը) կտպագրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին և 2010 թվականի հունվարի 1-ից կիրացվի ՀՀ ողջ տարածքում:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են ուսումնասիրել  լոտը (լոտերը), ինչպես նաև համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը` հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող oրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ oրերին` ժամը 900-1700 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 1300-1400 ընկած ժամանակահատվածի):
 
Աճուրդն անցկացվելու է 2009 թվականի սեպտեմբերի 18-ին ժամը 1100-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի դահլիճում` ք.Երևան Խորենացու 7.: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, աճուրդային հանձնաժողով` ք.Երևան Խորենացու 7. (հեռ.`59 46 14) կամ այցելել հարկային մարմնի  պաշտոնական ինտերնետային կայք ( www.taxservice.am):
 
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել աճուրդային հանձնաժողովին մինչև սեպտեմբերի 17-ը 2009թ. ժամը 1800` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
 
ա. անձը հաստատող փաստաթուղթ (լիազոր ներկայացուցչի դեպքում` նաև լիազորագիր)
բ.իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը կամ ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայագիրը,
գ. նախավճարի վճարման անդորագիրը:
 
Աճուրդին մասնակցելու համար նախատեսված նախավճարի չափը կազմում է 100.0 հազար: Նախավճարն անհրաժեշտ է վճարել ՀՀ կենտրոնական գանձապետարանի մրցութային հայտերի և պայմանագրերի կատարման ապահովման համար նախատեսված` 900008000011 հաշվեհամարին: Աճուրդին մասնակցած և չհաղթած անձանց մուծած նախավճարը վերադարձվում է մասնակցի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու օրվանից երեք բանկային oրվա ընթացքում: Նախավճարը ենթակա է վերադարձման նաև աճուրդը չկայանալու դեպքում: 
 
Աճուրդում իրացվելու են հետևյալ լոտերը.

Լոտ N1. 20 մլն հատ ՀԴՄ կտրոնների դարձերեսներին միաժամանակ 3 ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու իրավունք:
Լոտի մեկնարկային գինը յուրաքանչյուր կտրոնի համար 2 դրամ` ընդանուր գումարով մեկ ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու համար 40 մլն դրամ:
Նվազագույն հավելման գումարը` 4 մլն դրամ:

Լոտ N2. 20 մլն հատ ՀԴՄ կտրոնների դարձերեսներին միաժամանակ 2 ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու իրավունք:
Լոտի մեկնարկային գինը յուրաքանչյուր կտրոնի համար 3 դրամ` ընդանուր գումարով մեկ ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու համար 60 մլն դրամ:
Նվազագույն հավելման գումարը` 6 մլն դրամ:

Lոտ N3. 20 մլն հատ ՀԴՄ կտրոնների դարձերեսներին բառապես մեկ ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու իրավունք
Լոտի մեկնարկային գինը յուրաքանչյուր կտրոնի համար 7 դրամ` ընդանուր գումարով ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու համար 140 մլն դրամ:
Նվազագույն հավելման գումարը` 14 մլն դրամ:

Աճուրդում հաղթողին որոշելու կարգը հաստատված է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 28.07.09թ. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման  նշաններ տեղադրելու իրավունքի հատկացման աճուրդների անցկացման կանոնակարգը հաստատելու մասին»  N2075-Ն հրամանով:
 
Լրացուցիչ տեղեկություններ՝
  • ՀԴՄ կտրոնների չափերն են 57մմ X 80մմ, 44մմ X 80մմ
    Ֆիրմային անվանումը (ապրանքային կամ սպասարկման նշանը) տպագրվելու է 2 գույնով,
  • ՀԴՄ կտրոնների դարձերեսներին միաժամանակ 3 ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու դեպքում դա կզբաղեցի կտրոնի դարձերեսի մակերեսի (բացառությամբ հատուկ համարի համար նախատեսված մակերեսի) 1/3-ը, միաժամանակ 3 ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու դեպքում դա կզբաղեցի դարձերեսի մակերեսի (բացառությամբ հատուկ համարի համար նախատեսված մակերեսի) 1/2-ը,
  • Աճուրդի մասնակիցների հետ լրացուցիչ կքննարկվի ՀԴՄ կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումների (ապրանքային կամ սպասարկման նշանների) դիզայնի և ՀԴՄ կտրոնների իրացման հետ կապված հարցերը:

Սույն ծանուցման մեջ նախատեսված պայմանները և տեղեկությունները փոփոխվելու դեպքում կտրամադրվի համապատասխան ծանուցում:

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32