ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայռուսգազարդից տեղեկացնում են, որ երեկ տեղի ունեցած կարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ընկերության գործունեության հետ կապված հակաճգնաժամային միջոցառումների ընթացքը, ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր և ֆինանսատնտեսական մի շարք խնդիրներ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի կողմից հանձնարարականներ են տրվել 2009թ. իրականացվող ծրագրերի մոնիտորինգ անցկացնելու, ինչպես նաև անցած եռամսյակներում ընկերության դուստր ձեռնարկությունների և գազամատակարարման ու գազաֆիկացման մասնաճյուղերի կողմից իրականացված գործունեության ամփոփ հաշվետվություններ պատրաստելու վերաբերյալ:
Հատուկ ուշադրություն է հրավիրվել Ձմեռ 2009-2010թթ. ծրագրին, 1-04 վթարավերականգնողական ծառայությունների տեխնիկական հագեցվածության, բազմաբնակարան շենքերում ազդանշանային սարքավորումների տեղադրման գործընթացին: