GM-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՎԱՃԱՌԵԼ OPEL-Ը MAGNA-ԽՆԱՅԲԱՆԿ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻՆ
General Motors ընկերության տնօրենների խորհրդի անդամներն այսօր կայացած խորհրդի նիստի ժամանակ որպես ընկերության եվրոպական Opel ներկայացուցչության գնորդ հաստատել են կանադական Magna և ռուսական Խնայբանկի կոնսորցիումին:
Հիշեցնենք, որ Magna ընկերությունը և ռուսական Խնայբանկը, որոնց տեխնոլոգիական գործընկեր է հանդիսանում ГАЗ խումբը, Opel ընկերության բաժնետոմսերի 55%-իձեռքբերման դիմաց GM ընկերությանն առաջարկել են 500 մլն եվրո, ընդ որում Magna ընկերությունը նախատեսում է ձեռք բերել Opel ընկերության բաժնետոմսերի 20%-ը, իսկռուսական Խնայբանկը` մնացյալ 35%-ը: