Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
BEELINE – «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՈՐԱԿ. ԲՈՂՈՔՆԵՐԸ ԼՍԵԼԻ ԵՆ «0-8000-4444» ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
12/09/2009 17:24
Կիսվել

BEELINE – «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՈՐԱԿ. ԲՈՂՈՔՆԵՐԸ ԼՍԵԼԻ ԵՆ «0-8000-4444» ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

«ԱրմենՏել» ընկերությունը սկսում է իրականացնել սպասարկման ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրի երկրորդ փուլը. իրականացվում է մոնիթորինգ` ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Նախատեսվում է ստեղծել մոնիթարինգային խմբեր, որոնցում կընդգրկվեն հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ եւ ընկերության աշխատակիցներ, ովքեր հարցումներ կանցկացնեն փողոցներում, «ԱրմենՏել»-ի գրասենյակների մոտ, «գաղտնի հաճախորդի» դերում գնումներ կկատարեն:

Կգործի նաեւ հանրային ընդունարան, որտեղ ընկերության եւ հանրության ներկայացուցիչները կքննարկեն բաժանորդների բողոքներն ու առաջարկները: Այն կգործի ընկերության վարչական շենքում: Ընկերությունը սպասարկման ոլորտին  ուղղված բարեփոխումների ծրագրի առաջին փուլում ուսումնասիրություններ է կատարել, առավել հաճախ հանդիպող խնդիրը եղել է սպասարկման գրասենյակներում հերթեր գոյանալը: Դա հաճախ եղել է այն ժամանակ, երբ բաժանորդի հեռախոսն ինչ-ինչ պատճառներով անջատվում էր: Այժմ բաժանորդների համար նոր հնարավորություններ են ստեղծվել: Բաժանորդները կարող են զանգահարել թեժ գծի հետախոսահամարով, գրանցվել եւ գալ գրասենյակ նախատեսված ժամին: Թեժ գծի հեռախոսահամարն է «0-8000-4444»: Այս համարով զանգահարելով յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր բողոքը, առաջարկը կամ պարզապես ընկերությանը շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Ընկերությունն ավելացրել է սպասարկման գրասենյակների թիվը` հերթերից խուսափելու համար: Հաջորդ հաճախ հանդիպող խնդիրը գրասենյակի աշխատակիցների ոչ լավ վերաբերմունքն է եղել: Այժմ եթե լինեն հստակ հասցեագրված անձի վերաբերյալ բողոքներ, նրանց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում: Ներկայում հատուկ վերապատրաստման դասընթացներ են անցկացվում սպասարկման ոլորտում աշխատողների համար եւ հետագայում նրանց աշխատանքը լուրջ վերահսկվում է: Սահմանված են նույնիսկ բառեր, արտահայտություններ, որոնցով արգելվում է պատասխանել հաճախորին: Նրանք պետք է պատշաճ ձեւով ծառայություն մատուցեն բաժանորդներին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52