Հանքարդյունաբերություն

USD BUY - 380.50-0.50 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 442.50-0.50 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 60.24+0.18 WTI - 56.25-0.21
COMEX:  GOLD - 4449.30-0.73 SILVER - 77.14-2.65
COMEX:  PLATINUM - 2272.40-4.39
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.69+0.12 EUR/GBP - 1.168-0.16
FOREX:  EUR/USD - 1.168-0.16 GBP/USD - 1.346-0.40
STOCKS RUS:  RTSI - 1105.53+0.00
STOCKS US: DOW JONES - 48996.08-0.94 NASDAQ - 23584.28+0.16
STOCKS US: S&P 500 - 6920.93-0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 51117.26-1.63 TOPIX - 3484.34-0.77
STOCKS CHINA:  HANG SENG - 26149.31-1.17 SSEC - 4082.98-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10048.21-0.74 CAC40 - 8233.92-0.04
STOCKS EUR:  DAX - 25122.26+0.92
08/01/2026  CBA:  USD - 381.39-0.36 GBP - 512.86-2.39
08/01/2026  CBA:  EURO - 445.43-0.76
08/01/2026  CBA:  GOLD - 54419-694 SILVER - 968.51+5.34
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՉԻՆԱՑԻ ԽՈԶԱԲՈՒՅԾՆԵՐԸ ԱՀՌԵԼԻ ՔԱՆԱԿԻ ՊՂԻՆՁ ԳՆՈՒՄ
18/09/2009 17:03
Կիսվել

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՉԻՆԱՑԻ ԽՈԶԱԲՈՒՅԾՆԵՐԸ ԱՀՌԵԼԻ ՔԱՆԱԿԻ ՊՂԻՆՁ ԳՆՈՒՄ

Բլումբերգը հայտնում է, որ Չինաստանում մասնավոր ներդրողները մեծ քանակությամբ պղինձ են գնում: Հետաքրքրականն այն է, որ պղնձի շուկայի նոր սպեկուլյատների դերում են հայտնվել նաև Չինաստանի խոզաբույծները: Որոշ վերլուծաբանների կարծիքով նրանց ձեռքում այժմ կա մոտ 50 000 տոննա պղինձ և 20 000 տոննա նիկել:

Գունավոր մետաղների նկատմամբ խոզաբույծների այսպիսի հետաքրքրությունը բացատրվում է նրանով, որ Չինաստանի կառավարությունը ակտիվացնում է երկրի տնտեսության խթանման 586 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը, որի հետևանքով երկրում պղնձի պահանջարկը կտրուկ աճ կապրի:

Շանհայի բորսայում պղնձի ֆյուչրսների պայմանագրերի ծավալն մեկ օրում հասել է 97 396 տոննայի, ինչը վերջին երկու տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Բլումբերգի վերլուծաբանների տվյալների համաձայն Չինաստանի պահուստների պետական գործակալությունը պատրաստվում է գնել մոտ 300-400 հազար տոննա պղինձ:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին պղնձի գինը կրկնապատկվել է և սույն աճի հիմնական պատճառը Չինաստանի կողմից պահպանվող մեծ պահանջարկն է: Հուլիս ամսվա սկզբից մինչև հոկտեմբեր ամիսը Չինաստանի կառավարությունը դադարեցրել է գունավոր մետաղների ձեռքբերման գործընթացը: Սակայն պարզ է, որ հոկտեմբեր ամսին գնումները վերսկսելուն պես պղնձի գինը զգալիորեն կբարձրանա: Վերլուծաբանների կարծիքով պղնձի գինը կարող է աճել 10-15%-ով և հատել մեկ տոննայի համար 7000 դոլարի սահմանը (Լոնդոնի մետազների բորսայում վերջին շաբաթվա ընթացքում պղնձի գինը տատանվում է 6200-6400 դոլարի միջակայքում ):

Ամեն դեպքում Չինաստանը հերթական անգամ զարմացնում է աշխարհին` դառնալով միակ երկրիրը որտեղ խոզաբույծները ոչ միայն ֆերմերներ են այլ նաև ֆինանսիստներ:

Հայաստանը, որպես պղինձ արտահանող երկիր իհարկե կշահի պղնձի գների սույն աճից: Հիշեցնենք, որ գունավոր մետաղների գների աճի հետևանքով Հայաստանի հանքարդյունաբորության ոլորտը առաջիններից մեկը սկսեց դուրս գալ ճգնաժամից: Պղնձի գների հետագա աճը իհարկե կարագացնի սույն գործընթացը:

AMP
08/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.39
-0.36
Եվրո (EUR)
445.43
-0.76
Ռուբլի (RUR)
4.7442
+0.0077
Լարի (GEL)
141.58
-0.09
54419
-694
Արծաթ
968.51
+5.34