Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
22/09/2009 12:58
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ ծավալվող հանրային քննարկումների համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպման է հրավիրել հայաստանյան ավելի քան երեք տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներին` մտքեր փոխանակելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցերի շուրջ:

Նախագահ Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարներին ասել է, որ ակնկալում է բաց եւ անկեղծ խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլի վերաբերյալ` կարեւորելով նրանց տեսակետը թե՛ որպես ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ, թե՛ որպես մարդիկ, ովքեր հասարակական կարծիք են ձեւավորում: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ այս գործընթացին երկու երկրների հասարակությունների մասնակցության եւ աջակցության կարեւորությունը եւ նշել, որ առանց դրա անհնարին է հասնել խնդրի լուծմանը:

Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս կարեւորել է գործընթացի ու դրա վերաբերյալ առկա տարբեր տեսակետների բազմակողմ լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներում:

Ավելի քան երկու ժամ տեւած շահագրգիռ ու անկաշկանդ քննարկման ընթացքում զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները ներկայացրել են գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ իրենց կարծիքը եւ նկատառումները, մտքեր փոխանակել հնարավոր ռիսկերի ու մտահոգությունների վերաբերյալ:

Հանրապետության Նախագահը պարզաբանումներ է տվել հանդիպման մասնակիցներին գործընթացի վերաբերյալ լրատվության միջոցներում հնչեցված հիմնական կարծիքների ու արծարծվող հարցերի մասին: Նա ասել է, որ Հայաստանը մտել է դժվարին, բայց միեւնույն ժամանակ անհրաժեշտ գործընթացի մեջ: Հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթերը երկրի ղեկավարը դիտարկել է որպես հարաբերությունների կարգավորմանն ուղղված սկզբնաքայլեր, որոնց հիմնական նպատակն է ապահովել նվազագույն մի միջավայր, հարթակ, որը հնարավորություն կտա Թուրքիայի հետ սկսել երկխոսություն եւ քննարկել տնտեսականից, քաղաքականից սկսած մինչեւ պատմամշակութային բազմաթիվ հարցեր:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98