ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է CAT ՖԻՐՄԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ
Հայաստան ներկված ամերիկյան «CAT» ֆիրմայի ճանապարհաշինարարական մեքենան առաջին անգամ փորձարկվեց Կոտայքի մարզի Արամուս գյուղում:
Մեքենայի փորձարմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Նախարար Գ.Սարգսյանը նշեց, որ Հայաստանում նման մեքենա առաջին անգամ է շահագործվում եւ առաջիկայում նախատասվում է եւս մեկը ներկրել Գերմանիայից: Մեքենայի առավելությունն այն է, որ եղած ճանապարհային ծածկը մինչեւ 60 սմ խորությամբ փորում, տեղում մշակում եւ բերում է միասեռ զանգվածի, որը տեղադրվում է տվյալ ճանապարհահատվածը հավասարեցնելուց հետո: Դրանից հետո նոր դրվում է վերջնական ասֆալտի շերտը: Արդյունքում, ըստ մասնագետների հաշվարկների, 40 տոկոսով կրճատվում է ընդհանուր ծախսերը:
Նախարարը տեղեկացրեց, որ մեքենան օգտագործվելու է հանրապետության ճանապարհների վերանորոգման համար: