ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 28/09/09
Մեկ գործարք. «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ (HRGAB2, Abond) 50 000 դրամ անվանական արժեքով 119 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 49 060 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 5 838 140 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 12.0364%:
Մեկ գործարք. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBCB1) 100 000 դրամ անվանական արժեքով 100 միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 105 685.5 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 10 568 550 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.6982%: