Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՆՈՐ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՓԱԹԵԹ «ՔԵԶ ՀԱՄԱՐ»
29/09/2009 15:25
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՆՈՐ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՓԱԹԵԹ «ՔԵԶ ՀԱՄԱՐ»

«Նոր սակագնային փաթեթում համատեղված են մեր հաճախորդների համար լավագույն առաջարկները` մատչելի գներ սեփական ցանցում և դեպի այլ օպերատորների ցանցեր զանգերի համար, ցանցի ներսում SMS և MMS հաղորդագրությունների , ինչպես նաև GPRS-ինտերնետի ցածր սակագներ», – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Քեզ համար» սակագնային փաթեթում բոլոր մուտքային զանգերն անվճար են: Ներցանցային ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 19 դրամ, իսկ դեպի ֆիքսված և այլ բջջային ցանցեր` ընդամենը 39 դրամ:

Ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքն է 9 դրամ, իսկ MMS հաղորդարությանը` 19 դրամ: Սրանք շուկայում առկա ամենացածր գներն են, որոնք պայմանավորված չեն օրվա ժամով, մինչ այդ ուղարկած հաղորդագրությունների քանակով կամ որևէ այլ սահմանափակումներով: Դեպի այլ, այդ թվում` միջազգային օպերատորների, ցանցեր ուղարկած մեկ SMS հաղորդարության արժեքն է 20 դրամ, իսկ MMS հաղորդարությանը` 50 դրամ:

«Քեզ համար» սակագնային փաթեթում նախատեսված են նաև բջջային ինտերնետի մատչելի սակագներ: Փոխանցված /ստացված տվյալների 1 ՄԲ արժեքն է 29 դրամ:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ -ն (Beeline ապրանքանիշ ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12