MAGNA-Ն ԵՎ ԽՆԱՅԲԱՆԿԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ OPEL-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ГАЗ-Ի ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Ավստրո-կանադական Magna և ռուսական Խնայբանկ ընկերությունների ղեկավարները ծանոթացել են Գորկու ավտոմոբիլային գործարանում (ГАЗ) ավտոմեքենաների արտադրական գործընթացին և այժմ քննարկում են Opel մեքենաների հավաքման գործընթացը ГАЗ գործարանում կազմակերպելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերության տնօրենների խորհրդը որպես ընկերության եվրոպական Opel ներկայացուցչության գնորդ հաստատել են կանադական Magna և ռուսական Խնայբանկի կոնսորցիումին, ինչի արդյունքում Magna ընկերությունը և ռուսական Խնայբանկը, որոնց տեխնոլոգիական գործընկեր էր հանդիսանում ГАЗ խումբը, դարձան Opel ընկերության բաժնետոմսերի 55%-ի սեփականատեր: