Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
BEELINE – ԱՐՄԵՆՏԵԼ – ՄԵԿ ՏԱՐՈՒՄ 3G ՑԱՆՑԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 4.5 ԱՆԳԱՄ
05/10/2009 12:08
Կիսվել

BEELINE – ԱՐՄԵՆՏԵԼ – ՄԵԿ ՏԱՐՈՒՄ 3G ՑԱՆՑԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 4.5 ԱՆԳԱՄ

Սեպտեմբերի 26-ին լրացել է Հայաստանում երրորդ սերնդի առաջին բջջային ցանցի` 3G -Beeline ցանցի գործարկման մեկ տարին: Այդ ժամանակահատվածում Beeline ցանցի հայաստանյան բաժանորդների կողմից տվյալների փոխանցման ծավալն աճել է 4.5 անգամ:

Շատերի համար սովորական GSM ստանդարտի ցանցերը դասվում են երկրորդ սերնդի (2G) ցանցերի շարքին: Դրանք ապահովում են տվյալների փոխանցում 5.6-13 Կբ /վ արագությամբ: Այս ստանդարտը առաջին հերթին նախատեսված է ձայնային տրաֆիկի փոխանցման համար: GPRS տեխնոլոգիան (տվյալների փոխանցման արագությունը 56-114 Կբ /վ ) դասվում է 2.5G, իսկ EDGE (տվյալներիփոխանցման արագությունը` մինչև 473.6 Կբ /վ )` 2.75G սերնդի: Երրորդ սերնդի ցանցերը (3G) ապահովում են տվյալների փոխանցում մինչև 7.2 Մբ /վ արագությամբ: Հաճախորդների համար 3G ցանցերն ապահովում են ինչպես առկա ծառայությունների ավելի բարձր որակ, այնպես էլ սկզբունքորեն նոր ծառայություններ` արագագործ ինտերնետ-մատչում, շարժական հեռուստատեսություն, տեսազանգ և այլ:

Հայաստանի խոշորագույն ինտեգրված օպերատոր «ԱրմենՏել» ընկերության երրորդ սերնդի կոնվերգենտ ցանցի կառուցումն ու 3G ցանցի համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումն իրականացրել է Ericsson ընկերությունը: IP Multimedia Subsystem (IMS) լուծումների վրա հիմնված ծառայությունները ձայնի, տեքստի, պատկերների և վիդեոյի համադրության միջոցով շփման նոր հնարավորությունների լայն շրջանակ են ստեղծում յուրաքանչյուր բաժանորդի նախասիրությունների համապատասխան:

Երրորդ սերնդի ցանցերի զարգացումը թույլ է տվել բարելավել տվյալների փոխանցման առկա ծառայությունների որակն ու հարմարավետությունը: Այսօր Beeline բջջային ցանցի բաժանորդների տվյալների փոխանցման տրաֆիկի ավելի քան 70 տոկոսն իրականացվում է 3G ցանցում:

«Տվյալների փոխանցման պահանջարկն օրեցօր աճում է, և ամենամոտ ապագայում մենք պատրաստվում ենք ընդլայնել և կատարելագործել մեր 3G ցանցը, ինչը թույլ կտա էապես ավելացնել տվյալների փոխանցման արագությունը », – ասաց «ԱրմենՏել » ՓԲԸ -ի (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել» ընկերության 3G ցանցում տրաֆիկի ծավալի տպավորիչ աճը վկայում է, որ հաճախորդներն ըստ արժանվույն գնահատում են առաջատար կոնվերգենտ ծառայությունների բարձր որակը: «ԱրմենՏել»-ի հետ համագործակցության շրջանակում մենք մտադիր ենք ակտիվորեն աջակցել երկրում նորարարական տեխնոլոգիական լուծումների հետագա ներդրմանը» – նշեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Ericsson-ի Նախագահ Յան Քեմփբելը:

3G-ի առավելություններից Beeline ցանցի բաժանորդները կարող են օգտվել ինչպես այդ տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների, այնպես էլ «USB-մոդեմ » կոմպլեկտի միջոցով: Այն ներառում է 3G USB-մոդեմ և SIM-քարտ հատուկ սակագնային փաթեթով:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ -ն (Beeline ապրանքանիշ ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ » ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

Ericsson-ը` կապի օպերատորներին տեխնոլոգիական լուծումներ մատակարարող և մասնագիտական ծառայություններ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերությունն է: Հանդիսանալով շարժական կապի 2-րդ (2G), 3-րդ (3G) և 4-րդ (4G) սերնդի տեխնոլոգիաների ոլորտի առաջատար, Ericsson-ը մասնագիտական ծառայություններ է մատուցում կապի բազմաթիվ օպերատորներին, որոնց ցանցերում բաժանորդային ընդհանուր բազան գերազանցում է 1 միլիարդը: Ընկերության պորտֆոլիոն ներառում է բջջային և ֆիքսված կապի ենթակառուցվածքային սարքավորումներ, մասնագիտական ծառայություններ, ծրագրային ապահովում, լայնշերրտ հասանելիության լուծումներ: Sony Ericsson և ST-Ericsson համատեղ ձեռնարկությունները հաճախորդներին առաջարկում են անհատական նորագույն շարժական սարքավորումներ: Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են OMX NASDAQ Ստոքհոլմի ֆոնդային բորսայում և ամերիկյան NASDAQ բորսայում:

 

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12