ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԱՆԿՈՒՄԸ ԴԵՌ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
ԱՄՆ անշարժ գույքի շուկայի անկումը դեռ կշարունակվի: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին (Nouriel Roubini), ով դեռևս 2 տարի առաջ կանխատեսել էր ֆինանսատնտեսական ճգնաժամը և նախանշել ճգնաժամի հիմնական ուղղվածությունները:
Ամերիկացի տնտեսագետը վստահ է, որ անշարժ գույքի շուկայում բնակարանների ոչ բավարար պահանջարկը կհանգեցնի շուկայում գների շուրջ 10% անկման, ինչի պայմաններում տնտեսական նոր տատանումներն անխուսափելի են:
Ռուբինին նշել է, որ տնտեսությունը ներկայումս գտնվում է կարճաժամկետ հավասակակշռության վիճակում, և անշարժ գույքի շուկայում գների ցանկացած տատանում իր զգալի ազդեցությունը կթողնի տնտեսության իրական հատվածի վրա: