
MITSUI-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՃ
Ճապոնական Mitsui Bussan Commodities ընկերության կանխատեսումների համաձայն համաշխարհային շուկայում գունավոր մետաղների նկատմամբ պահանջարկի աճ կգրանցվի արդեն 2010 թվականին:
Ընկերության հրապարակած լավատեսական կանխատեսումների համաձայն համաշխարհային շուկան դրական է արձագանքում պետական աջակցության ծրագրերին, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ համաշխարհային տնտեսության վերականգնման համար կան բավարար հիմքեր: Ընկերության ներկայացուցիչների հայտարարության համաձայն գունավոր մետաղների պահանջարկի աճը համաշխարհային շուկայում մեծապես պայմանավորված է չինական ընկերությունների կողմից գունավոր մետաղների գնման ծավալների շարունակական աճով:
Mitsui ընկերությունը 2010 թվականի համար կանխատեսում է գունավոր մետաղների գների աճ միջինը 10%-ով, ընդ որում պղնձի գինը կաճի շուրջ 28%-ով, ալյումինի գինը` 15%-ով, ցինկի գինը` 8%-ով: