ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – «ԷՅՋ ԷՅ ՖԻՆԱՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այս տարվա հոկտեմբերի 13-ից «ԷՅՋ ԷՅ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ-ին շնորհվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում շուկայի մասնակցի կարգավիճակ: Այս կարգավիճակն ընկերությանը հնարավորություն է ընձեռում մասնակցել առևտրին բորսայի արտարժույթի հարթակում:
«ԷՅՋ ԷՅ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ-ն ունի արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա` տրված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: