ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՀՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 94.4%-Ը
Հայռուսգազարդից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով 2009թ. տարեսկզբից «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը կատարել է 898257 այցելություն, որից 352269՝ Երեւանում: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում փաստացի տեխնիկական սպասարկում է իրականացվել 281194 բաժանորդի բնակարաններում կամ նախատեսվածի 94,4% մոտ:
32188 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 246261 ակտ: