
ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ THYSSENKRUPP ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԿՐՃԱՏԻ 20 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Մետալուրգիական ThyssenKrupp գերմանական ընկերության գլխավոր տնօրեն Էկկեխարդ Շույլցը գերմանական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում նշել է, որ ընկերությունը մտադիր է իր գործունեության վերակազմավորման ծրագրի շրջանակներում այս ֆինանսական տարվա ընթացքում կրճատել շուրջ 20 հազար աշխատատեղ:
Ընկերության ղեկավարության որոշման համաձայն ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ կկրճատվի շուրջ 18 հազար աշխատատեղ: