«ՌՈՒՍԱԼ»-Ը ՄՏԱԴԻՐ Է ԻՐ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՏԵՂԱԲԱՇԽԵԼ ՀՈՆԿՈՆԳԻ ԵՎ ՓԱՐԻԶԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ
Ալյումինի արտադրությամբ առաջատար ռուսական «Ռուսալ» ընկերությունը մտադիր է իր արժեթղթերի առաջնային տեղաբաշխումն (IPO) իրականացնել Հոնկոնգի HKEX և Փարիզի Euronext ֆոնդային բորսաներում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն ընկերությունն արդեն համապատասխան դիմումներ է ներկայացրել այդ բորսաներ:
Նախնական հաշվարկների համաձայն «Ռուսալ» ընկերությունն արժեթղթերի առաջնային տեղաբաշխաման արդյունքում կարող է ներգրավել 1.5-2.5 մլրդ դոլար, որն ընկերությունը նախատեսում է ուղղել օտարերկրյա բանկերի նկատմամբ ընկերության պարտավորությունների մարմանը:
Նշենք նաև, որ IPO իրականացնելով միաժամանակ այս երկու բորսաներում` ընկերությունն իր համար ապահովում է օրը 24 ժամ անընդմեջ արժեթղթերի առքուվաճառքի գործարքների կնքելու հնարավորություն: