ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – 2009Թ ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԸ ՆՎԱԶԵԼ Է 7.2%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի հունվար օգոստոս ամիսներին ՀՀ առաջին 325 խոշոր հարկատուների իրացումից հասույթի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 7.2%-ով և կազմել մոտ 1099.3 մլրդ դրամ: Ընդ որում, պետք է նշել, որ միայն խոշորագույն հինգ ընկերությունների («Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Արմենիա Տելեֆոն Կոմպանի», «Ղ-տելեկոմ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ») 2009 թվականի ութ ամիսների իրացումից հասույթը ընդհանուր առմամբ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակասել է 166.4 մլրդ դրամով: