Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԽՈՇՈՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԸ
23/10/2009 10:09
Կիսվել

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԽՈՇՈՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԸ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում մաքսային մարմինների մասով պետական բյուջե խոշոր 100 վճարողների վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն «Ալեքս-գրիգ» ՍՊՆ-ն, 2009 թվականի երեք եռամսյակներում պետական բյուջե մուտքագրելով 8.960 մլն դրամ, գլխավորում է խոշոր 100 վճարողների վարկանիշային ցուցակը:

Մաքսային մարմինների մասով պետական բյուջե  խոշոր  վճարողների առաջին եռյակում են հայտնվել նաև «Ֆլեշ» ՍՊԸ-ն և «Սիթի պետրոլ գրուպ» ՍՊԸ-ն, որոնք զբաղեցնում են ցուցակի համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: «Ֆլեշ» ՍՊԸ-ն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրել 8.002 մլն դրամ, իսկ «Սիթի պետրոլ գրուպ» ՍՊԸ-ն` 5.549 մլն դրամ:

2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում մաքսային մարմինների մասով պետական բյուջե խոշոր 100 վճարողների վարկանիշային ցուցակի չորրորդից տասներորդ տեղերը զբավեցրել են համապատասխանաբար «Վիդիս դիսթրիբյուշն» ՍՊԸ-ն (4.440 մլն դրամ), «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն (3.377 մլն դրամ), «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն (2.826 մլն դրամ),  «ՂՏելեկոմ» ՓԲԸ-ն (1.949 մլն դրամ),  «Միկա քորփորքշն» ՓԲԸ-ն (1.909 մլն դրամ), «Քաղ Պետրոլ Սերվիս» Ա/Կ-ն (1.760 մլն դրամ) և «Դիսթրիմէքս» ՍՊԸ-ն (1.742 մլն դրամ):

 «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում մաքսային մարմինների մասով պետական բյուջե մուտքագրելով 1.206 մլն դրամ, հայտնվել է ՀՀԿԱ պետական եկամուտների հրապարակած 100 խոշոր վճարողների վարկանիշային ցուցակի 14-րդ տեղում: Նրան հաջորդում է  «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն` 1.123 մլն դոլարով, իսկ «Մասիս տոբակո» ՍՊԸ-ն, ապահովելով պետական բյուջե  864.3 մլն դրամ մուտք, վարկանիշային ցուցակում զբավեցնում է  24-րդ տեղը:

Նշենք նաև, որ «Առգե բիզնես» ՍՊԸ-ն 25-րդ է (855.8 մլն դրամ), «Օրիֆյլեյմ քոսմեթիքս» ՍՊԸ-ն` 33-րդը (662.1 մլն դրամ),  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն` 45-րդը (504.8 մլն դրամ),  «Զիգզագ» ՍՊԸ-ն` 47-րդը (440.1 մլն դրամ), «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն`49-րդը (433.0 մլն դրամ),  «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ն` 53-րդը (424.8 մլն դրամ):

 

 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52