ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – 2009Թ ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՄՈՒԾՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 31 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի առաջին 8 ամիսներին ՀՀ առաջին 325 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ծավալն անցյալ տարվա տվյալների համեմատ նվազել է 31 միլիարդ դրամով և կազմել 108.8 միլիարդ դրամ:
Համեմատության համար նշենք, որ «Ղ-տելեկոմ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Հայ-Ռուսական ՀայՌուսգազարդ», «Հայկական երկաթուղի», «Մաքուր երկաթի գործարան» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2009թ.-ի ութ ամիսներին նախորդ տարվա ութ ամիսների համեմատությամբ բյուջե պակաս հարկային վճարումներ է կատարվել 29.5 մլրդ. դրամով: