Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՑԵԼ Է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ
26/10/2009 14:34
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՑԵԼ Է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ

Հայռուսգազարդից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր, հոկտեմբերի 26-ին, ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն միջև ստորագրվեց երկարաժամկետ վարկային Համաձայնագիրը՝ 40 մլն դոլարի չափով վարկային գիծ բացելու մասին: Վարկային գիծը կսպասարկի «Առեքսիմբանկ» ՓԲԸ-Գազպրոմբանկ խումբը» «Գազպրոմբանկ»-ի դուստր ձեռնարկությունը:

Համաձայնագրի ստորագրումը հանրապետության վառելիքաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների արդյունավետ համագործակցության զարգազմանն ուղղված «Գազպրոմբանկ»-ի ռազմավարական խնդրի իրագործման հերթական քայլն է:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետևողականորեն շարունակում է ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, մասնավորապես «Իրան-Հայաստան» գազատարի գործարկմամբ պայմանավորված գազափոխադրման համակարգի ընդլայնման և «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ» համալիրի արդիականացման և շինարարության ավարտի ուղղությամբ:

2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում այս ծրագրերի ուղղությամբ իրականացված ներդրումները կազմել են շուրջ 27.8 մրդ դրամ: Բացի այդ, Գազային համալիրի վերականգնման և զարգացման ծրագրի իրականացման համար 2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում Ընկերության կողմից ներդրումները կազմել են շուրջ 10.3 մլրդ դրամ: Վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից կատարված ներդրումային ծրագրերի ամբողջական արժեքը կազմում է 700-750 մլն ԱՄՆ դոլար:

Ներդրումային ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ:

Հիշեցնենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական կազմակերպություններից մեկն է, որն ընդգրկված է Ռուսաստանի 3 խոշորագույն բանկերի եռյակում, զբաղեցնում է 3-րդ տեղը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ցուցակում: Բանկը սպասարկում է ռուսական տնտեսության առանցքային ոլորտները, այդ թվում գազի, նավթի, ատոմային, էլեկտրաէներգետիկան:
«Գազպրոմբանկի» հաճախորդների թվում են 2 մլն-ից ավելի ֆիզիկական և 43 հազար իրավաբանական անձիք: «Գազպրոմբանկ»-ի տարածքային ցանցի կազմում ընդգրկված են 44 մասնաճյուղ և 5 դուստր ու կախյալ բանկեր Ռուսաստանի տարածքում: «Գազպրոմբանկ»-ը մասնակցում է նաև արտասահմանյան 3 բանկերի կապիտալում՝ «Բելգազպրոմբանկ» /Բելառուս/, «Առեքսիմբանկ» ՓԲԸ-Գազպրոմբանկ խումբը» /Հայաստան/ և «Ռուսական կոմերցիոն բանկ» /Շվեյցարիա/: «Գազպրոմբանկը» ունի նաև ներկայացուցչություն Պեկինում /Չինաստան/ և Ուլան-Բատորում /Մոնղոլիա/:

Հունիսի 30-ի դրությամբ «Գազպրոմբանկի» կապիտալը կազմում է 156,5 մլրդ ռուբլի, ընդհանուր ակտիվները՝ 1 855,3 մլրդ ռուբլի:

«Առեքսիմբանկ» ՓԲԸ-Գազպրոմբանկ խումբը» ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև Ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն ներառված է ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ»-ի խմբում և հանդիսանում է որպես 100%-անոց դուստր ձեռնարկություն: Բանկի հաճախորդներն են ավելի քան 58 հազար ֆիզիկական և ավելի քան 2 հազար իրավաբանական անձիք, այդ թվում, ռուսական կապիտալի մասնակցությամբ այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Վիվասել-ՄՏՍ, Բիլայն, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ, Հայ-Ռուսական /Սլավոնական/ Համալսարանը և այլն:

2009թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ ընդհանուր կապիտալը կազմում է 9,906,771 հազար դրամ, ընդհանուր ակտիվները՝ 39,545,809 հազար դրամ: Մասնաճյուղերի թիվը կազմում է 15:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92