Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԻՋԵՑՎԵԼ ԵՆ USB ՄՈԴԵՄՆԵՐԻ ԳՆԵՐԸ
27/10/2009 15:42
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԻՋԵՑՎԵԼ ԵՆ USB ՄՈԴԵՄՆԵՐԻ ԳՆԵՐԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը ` Beeline) տեղեկացնում են, որ ընկերությունը MF 100 USB – մոդեմների  գները 22 հազար դրամից իջեցրել է մինչև 18 հազար դրամ (ԱԱՀ ներառյալ):

USB-մոդեմների նոր  գները թույլ կտան «Շարժական ինտերնետ» ծառայությունը դարձնել էլ ավելի հասանելի: Այս ծառայության շնորհիվ բաժանորդը ոչ միայն ստանում է ինտերնետ, այլև համակարգչից SMS – հաղորդագրություններ ուղարկկելու և ստանալու հնարավորություն:

«Միասնական կապի օպերատորի կարգավիճակը մեզ թույլ է տալիս մեր բաժանորդների համար աննախադեպ հնարավորություններ ընձեռել: Վերջին երեք ամսում մենք երկու անգամ իջեցրել ենք USB-մոդեմների  գները,  գործարկել ենք «Շարժական ինտերնետի» ավելի մատչելի սակագնային պլաներ: Շուտով մենք զգալիորեն կընդլայնենք և կբարելավենք առկա 3G ցանցը, մեծացնել տվյալների միջազ գային փոխանակաման ծավալները: «ԱրմենՏել»-ը Հայաստանի հեռահաղորդակցման շուկայի առաջատարն է,  և մեր բաժանորդները ստանում են ծառայությունների ամենալայն տեսականին մատչելի  գներով»,  – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր Տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Շարժական ինտերնետ» ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն  Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և այն միացնել համակարգչին:

USB- մոդեմը և SIM-քարտը «Բազային», «Գիշերային» կամ «Անսահմանափակ» հատուկ սակագնային պլանով կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում : «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլո գիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի  մեջ են մտնում բջջային կապի  մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնա գրերը ընդ գրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը  գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկա գրով:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46