Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
28/10/2009 18:37
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 2009 թվականի ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է չորրորդ տեղը` ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 10,714,595.8 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները. ցանկի 34-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,237,573.0 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով, 260-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 181,982.4 հազար դրամ, 264-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 180,232.1 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 100-րդ տեղը՝ 448,758.2 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից հունվար- սեպտեմբեր ամիսներին 3 մլն. դրամ և ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 970,000.0 հազար դրամ: Նշված ցուցակում «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբացեղնում է 25-րդ տեղը՝ 182,800.0 հազար դրամ, «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 41-րդ տեղը՝ 139,000.0 հազար դրամ, 103-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 57,650.0 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առևտրային կացմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերության աշխատողների թիվը կազմում է 5845 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 25-րդ տեղը: Այստեղ աշխատում է 960 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 34-րդ տեղը՝ 767 մարդ, 130-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 255 մարդ, 301-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`132 մարդ, 386-րդ տեղում է «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն` 104 մարդ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52