ԻՏԱԼԱԿԱՆ EMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ 60% ԱՆԿՈՒՄ
Իտալական նավթային Emi SpA ընկերության զուտ շահույթն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 60,5%-ով, որը պայմանավորված է համաշխարհային շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում նավթի գների զգալի տատանումներով: Այս մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 1,15 մլրդ եվրո:
Նշենք նաև, որ հաշվետու ամիսների ընթացքում Emi ընկերությունը նավթի արդյունահանման ծավալները կրճատել է 4,9%-ով: