25/07/2008 11:40
SAMSUNG-Ը 45,7 ՄԻԼԻՈՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ Է ՎԱՃԱՌԵԼ
Հարավկորեական Samsung Electronics Co. ընկերության այսօր հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ 2008թ.-ի երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 51 տոկոսով և կազմել է 2,12 միլիարդ դոլար, իսկ եկամուտները աճել են 24 տոկոսով` կազմելով 18,1 միլիարդ դոլար:
Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ վերոնշյալ ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 45,7 միլիոն բջջային հեռախոս, ինչը անցյալ տարվա ցուցանիշը գերազանցում է 8,3 միլիոնով:
Հիշեցնենք, որ հարավկորեական ընկերությունը հանդիսանում է միկրոչիպերի, ՀԲ մոնիտորների, կենցաղային տեխնիկայի և բջջային համակարգերի ու հեռախոսների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
Արծաթ
767.47
-7.67
10:53 12/09/26
10:32 12/09/26
19:20 11/09/26