Պաշտոնական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ – VIVACELL-Ը ԱՌԱՋԻՆՆ Է
25/07/2008 19:29
Կիսվել

1000 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ – VIVACELL-Ը ԱՌԱՋԻՆՆ Է

Այսօր ՀՀ Հարկային Պետական Ծառայությունը հրապարակել է 2008թ.-ի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Վերոնշյալ ցուցակի առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել`

1. Ղ Տելոկոմ (Vivacell) – 15 միլիարդ դրամ,  2007 թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 7.6 միլիարդ դրամ ավել հարկ է մուծել և 4-րդ տեղից տեղափոխվել է 1-ին տեղ:
2. ՀայՌուսգազարդ – 9.4 միլիարդ դրամ,  2007 թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 2.6 միլիարդ դրամ պակաս  հարկ է մուծել և 1-ին տեղից տեղափոխվել է 2-րդ տեղ:
3. Արմենտել (Beeline) – 8,1 միլիարդ դրամ,  2007 թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 3 միլիարդ դրամ պակաս  հարկ է մուծել և 2-րդ տեղից տեղափոխվել է 3-րդ տեղ:
4. Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ – 7.9 միլիարդ դրամ, 2007 թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 1,7 միլիարդ դրամ պակաս  հարկ է մուծել և 3-րդ տեղից տեղափոխվել է 4-րդ տեղ:
5. Քաղպետրոլսերվիս – 4,9 միլիարդ դրամ, 2007 թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 0,9  միլիարդ դրամ ավել  հարկ է մուծել և 6-րդ տեղից տեղափոխվել է 5-րդ տեղ:
6. Ֆլեշ – 4,7 միլիարդ դրամ,  2007 թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 0,3  միլիարդ դրամ ավել  հարկ է մուծել և 5-րդ տեղից տեղափոխվել է  6-րդ տեղ:
7. Ալեքս-Գրիգ – 4,4 միլիարդ դրամ, 2007թվականի տվյալներ չկան:
8. Հայաստանի Էլեկտրական Ցանցեր – 3,4 միլիարդ դրամ, 2007 թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 0,6  միլիարդ դրամ ավել  հարկ է մուծել և 9-րդ տեղից տեղափոխվել է  8-րդ տեղ:
9. Հայկական Երկաթուղի – 3,3 միլիարդ դրամ, 2007թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 2,7  միլիարդ դրամ ավել  հարկ է մուծել և 33-րդ տեղից տեղափոխվել է  9-րդ տեղ:
10.Պարես-Արմենիա – 2.4 միլիարդ դրամ, 2007թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 1.2  միլիարդ դրամ պակաս  հարկ է մուծել և 7-րդ տեղից տեղափոխվել է  10-րդ տեղ:

Բանկերից 1-ին, իսկ ընդհանուր ցուցակի 19-րդ տեղում է  Արդշինինվեստբանկը  1,4 միլիարդ դրամով, 2007թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 0,9  միլիարդ դրամ ավել  հարկ է մուծել և 47-րդ տեղից տեղափոխվել է  19-րդ տեղ: Ավտոմեքենա ներկրողներից 1-ին, իսկ ընդհանուր ցուցակի 18-րդ տեղում է  Տոյոտա Երևան ընկերությունը 1,4 միլիարդ դրամով, 2007թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 0,9  միլիարդ դրամ ավել  հարկ է մուծել և 48-րդ տեղից տեղափոխվել է  18-րդ տեղ: 0.2 միլիարդ դրամով նվազել են Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության մուծած վարկերը և այն 2007թ.-ի ցուցակի 13-րդ տեղից տեղափոխվել է 21-րդ տեղ: Ալկոհոլային խմիչքներ արտադրողներից 1-ին, իսկ ընդհանուր ցուցակի 23-րդ տեղում է  Երևանի կոնյակի գործարանը  1,3  միլիարդ դրամով, 2007թվականի սույն շրջանի հետ համեմատած ընկերությունը 0,7  միլիարդ դրամ ավել  հարկ է  մուծել և 41-րդ տեղից տեղափոխվել է  19-րդ տեղ:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72