«ՌՈՒՍԱԼ»-Ն ԱԼՅՈՒՄԻՆ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
Ալյումինի արտադրությամբ առաջատար ռուսական «Ռուսալ» ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Չինաստանի խոշոր սարքաշինական պետական Norinco (China North Industries Corporation) ընկերության հետ: Այս համաձայնագիրը նախատեսում է առաջիկա յոթ տարիների ընթացքում շուրջ 1,68 մլն տոննա ալյումինի մատակարարում չինական ընկերությանը:
Նախնական հաշվարկների համաձայն մատակարարումների ընդհանուր ծավալը, եթե հաշվի առնենք Լոնդոնի բորսայում մեկ տոննա ալյումինի դիմաց սահմանված միջին գինը, կկազմի շուրջ 3,19 մլրդ դոլար: