Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ՀՐԱԶԴԱՆ 5»-ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
03/11/2009 17:48
Կիսվել

«ՀՐԱԶԴԱՆ 5»-ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեւանում այսօր տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են  գազային համալիրի վերականգնման եւ զարգացման, գազաէներգետիկ եւ ներդրումային նախագծերի, ինչպես նաեւ ընկերության 2010թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հարցեր: Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին ընկերության հասրակայնության հետ կապերի ծառայությունից, վարչությունը  որոշում է ընդունել վերը նշված ծրագրերի նախագծերը քննարկելու  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հերթական նիստում՝ հաշվի առնելով Վարչության անդամների դիտողություններն ու առաջարկությունները:

Նիստից հետո վարչության անդամներն այցելել են «Հրազդան-5»-ի շինարարարական հրապարակ եւ ծանոթացել աշխատանքերի ընթացքին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ – «Գազպրոմ» ԲԲԸ Մերձավոր արտերկրների հետ աշխատանքի վարչության պետ Անատոլի Պոդմիշալսկիի խոսքով, իրենք  ծանոթացել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ընթացող աշխատանքներին եւ համոզվել, որ կայանում աշխատում են բավականին թվով  մասնագետներ` տարբեր ուղղություններով եւ ժամանակացույցին համապատասխան: «Այն, ինչ որ մենք այսօր տեսանք, ապացուց է, որ  արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն ժամանակացույցի համաձայն եւ 5-րդ բլոկը շահագործման հանձնվի  ժամանակին՝  2010թ-ին»,-ասել է նա:

Ֆինանսական ճգնաժամի պայմաններում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5»-ի շինարարության տնօրինությունը շարունակում է 5-րդ էներգաբլոկի  արդիականացման ծրագրի իրականացումը: Ներկայումս շարունակվում է անհրաժեշտ սարքավորումների առաքումը Հայաստան եւ դրանց տեղափոխումը  «Հրազդան-5»-ի  շինհրապարակ: Հոկտեմբերի  30-ին «Հրազդան-5» է  առաքվել 40000կՎա (կիլովոլտամպեր) հզորությամբ տրանսֆորմատոր, որը ձեռք է բերվել Զապորոժիեի գործարանից: Գյումրիի կայարանում է գտնվում գազատուրբինային սարքավորման համար նախատեսված 200.000  կՎա հզորությամբ բլոկային տրանսֆորմատորը, որը մոտ օրերս կառաքվի «Հրազդան-5»: Մաքսազերծման փուլում են գտնվում ջրատաքացուցիչ կաթսաներով բեռնված2 կոնտեյներ,  որոնք բերվել  են Գերմանիայից՝ յուրաքանչյուրը 15,5 մՎտ հզորությամբ:«Alstom» ընկերության արտադրության գազային տուրբինի համար սարքավորումներով  բեռնված 17 վագոն եւ 2 ավտոմոբիլային հարթակ եւս գտնվում են  մաքսային ձեւակերպման փուլում:

Ժամանակացույցի համաձայն` իրականացվում են նաեւ այլ սարքավորումների առաքումները: Մասնավորապես, ամբողջությամբ ավարտվել է «Schneider» ընկերության  0,4 կՎ եւ 6 կՎ հզորությամբ  բաշխիչ սարքավորումների , «ԷՄԱլյանս» ընկերության կաթսային սարքավորումների առաքումը: Գրեթե 60 տոկոսով ավարտվել է «Siemens» ընկերության 220 կՎ հզորությամբ էլեկտրատեխնիկական բաց բաշխիչ սարքավորումների առաքումը:

2006-2009թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի եւ արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 376 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:

Կայանի վերակառուցման համար ներկրվում եւ մոնտաժվում են նորագույն, տեխնոլոգիապես բարդ եւաննախադեպ տեխնիկական լուծումներ ունեցող սարքավորումներ, ինչը կառույցը դարձնում է եզակի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ-ին, որի գործարկումից հետո «ՀայՌուսգազարդ»-ը ծրագրում է զբաղվել էլեկտրաէներգիայի արտահանմամբ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52