Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
05/11/2009 19:57
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում:

Նախագահն առաջին կանգառը կատարել է "Սեւան" ազգային պարկում, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է պարկի գործունեությանը: Այնուհետեւ երկրի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել` Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել են "Սեւան" ազգային պարկում կատարված աշխատանքները եւ փորձաքննության արդյունքները: Քննարկվել են լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց կատարվելիք աշխատանքները, ափամերձ շինություններին եւ կենսագործունեության ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Կարեւորելով Սեւանա լճի մակարդակի բարձրացման հարցը` Հանրապետության Նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել ջրի մաքրությանը, որպեսզի տեղանքային ողողումներ չլինեն եւ ճահճացում չառաջանա, ինչը կհարուցի նոր խնդիրներ: Սերժ Սարգսյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է փորձաքննությունների որակի խնդրին: "Ինձ չափազանց անհանգստացնում է կատարվող աշխատանքների որակը: Ես ուզում եմ, որ բոլորը հստակ պատկերացնեն, որ, եթե որակի հետ կապված խնդիրներ առաջանան, պատասխանատվության չափը կրկնակի է լինելու: Մենք մեր սուղ ռեսուրսներից այստեղ միջոցներ ենք ներդնում, որպեսզի ապագայի համար խնդիրներ լուծենք: Եթե այդ միջոցներն արդյունավետ չօգտագործվեն, ուրեմն, նորից եմ կրկնում, պատասխանատվությունը պետք է լինի կրկնակի",- ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում հնչած առաջարկություններն ուղարկել կառավարություն, որպեսզի հաստատվեն ընթացիկ աշխատանքների ծրագրերը: "Բայց այդ ծրագրերը պետք է լինեն իրատեսական, պետք է համաձայնեցված լինեն բոլոր գերատեսչությունների հետ եւ համապատասխանեն մեր աստիճանական հնարավորություններին",-շեշտել է երկրի ղեկավարը:

Խորհրդակցության ընթացքում խոսվել է նաեւ "Սեւան" ազգային պարկի սահմանների, տարածքա-գործառնական գոտիավորման եւ ներդրումային ծրագրերի մասին:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը եղել է Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածում, ծանոթացել ընթացող աշխատանքներին: Ճանապարհահատվածի վերանորոգման անհրաժեշտությունն առաջացել էր Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2009թ. մայիսին եւ կավարտվեն 2010թ.:

Լիճք գյուղում Նախագահն այցելել է տեղի "Բի-Բի-Ջի" նորակառույց մասնավոր բժշկական կենտրոն: Կենտրոնն իր մեջ ներառում է արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային ծառայություններ: Կենտրոնում բժշկական օգնությունը կազմակերպվում է ինչպես տեղի մասնագետների, այնպես էլ մայրաքաղաքից հրավիրված բժիշկների միջոցով:

Ծովասար գյուղում Հանրապետության ղեկավարն եղել է նորակառույց ամբուլատորիայում, որը կառուցվել եւ սարքավորվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվերով:

Ծովասարում Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Մուրադյան ընտանիքի միջոցներով կառուցված եւ կահավորված Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Սերժ Սարգսյանը նաեւ եղել է Ծովասարի մշակույթի տանը, որը նույնպես հիմնանորոգվել եւ կահավորվել է Մուրադյանների տրամադրած միջոցներով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08