ՌՈՒՍԱԿԱՆ RTSI ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՌՈԲՈՏԸ ԵՐԵՔ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ Է 1 ՄԼՆ ՌՈՒԲԼԻ
Ռուսական RTSI ֆոնդային բորսայում գրանցված robot-Lorap ռոբոտը, որը մասնակցում է «2009 թվականի լավագույն անհատ ներդրող» մրցույթին, երեք շաբաթվա ընթացքում աշխատել է ավելի քան 1.1 մլն ռուբլի: Եթե հաշվի առնենք, որ ֆոնդային բորսայի այս «արտասովոր» մասնակցի սկզբնական կապիտալը կազմել է 1.1 մլն ռուբլի, ապա նրա ներդրումների եկամտաբերությունը կազմել է ավելի քան 100%: RTSI բորսային տարածած հաղորդագրության համաձայն robot-Lorap-ը մեկ օրվա ընթացքում կնքում է 12-13 հազար գործարք:
Նշենք, որ այն ռոբոտները, որոնք աշխատում են բորսաներում, հատուկ ծրագրերով աշխատող համակարգեր են, որոնք կարողանում են արագ վերլուծել իրադրությունը և ընդունել որոշումներ: