Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ. «ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԸ ԻՋԵՑՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 50%»
10/11/2009 13:04
Կիսվել

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ. «ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԸ ԻՋԵՑՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 50%»

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Ծաղկաձորում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը: Ողջունելով նիստի մասնակիցներին, ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը նախագահող ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, մասնավորապես, ասալ է.

«Ուրախ եմ ձեզ ողջունել Ծաղկաձոր քաղաքում: Քանի որ այսօր հոբելյանական նիստ է, տեղին է մտաբերել խորհուրդը ստեղծելու մտահղացումը:

Խորհուրդը իր գործունեությունը սկսել է պարբերաբար իրականացնել 2003 թվականից: Նրա հիմնական խնդիրն է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների կարգավորման դաշտում աշխատանքներ տանող պետական մարմինների ղեկավարների, մասնագետների միջև կապերի զարգացումը, այդ ոլորտում կուտակված փորձի  և առաջավոր գաղափարների անարգել փոխանակման համար համապատասխան պայմանների ստեղծումը, արժեթղթերի շուկայի մասնակիցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու բնագավառում քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակումը, կարգավորում իրականացնելիս համանման սկզբունքների կիրառումը, այդ թվում` նորմատիվաիրավական դաշտի ձևավորումը:

Թույլ տվեք հակիրճ բնութագրել Հայաստանի արժեթղթերի շուկայի ներկա վիճակը:

– Ինչպես ձեզ հայտնի է, Հայաստանը իրականացնում է կենսաթոշակային բարեփոխում: Մենք մտադիր ենք 2011 թվականից անցնել կենսաթոշակների երկմակարդակ համակարգի: Այս համատեքստում կուզենայի նշել, որ մենք բավականին լրջորեն ենք վերաբերվում բարեփոխման սոցիալական բաղադրիչին և չենք անտեսում նաև դրա մեծ, օժանդակող դերակատարությունը արժեթղթերի շուկայի զարգացման գործում: Այս պահին մշակման փուլում են գտնվում Ներդրումային հիմնադրամների մասին ՀՀ օրենքը և Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը, որոնց շրջանակներում կարգավորման կենթարկվի ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը: Համապատասխան օրենսդրական ձեռնարկների արդյունքում մեր ֆինանսական շուկայում ի հայտ կգան ներդրումային հիմնադրամներ և իրենց գործունեությունը կծավալեն ֆոնդերի կառավարիչները: Հուսով ենք, որ զարգացում կապրի նաև կյանքի ապահովագրության ոլորտը: Հույս հայտնենք, որ բարեփոխման արդյունքում մեր ֆինանսական շուկան նոր մասնակիցների համար կդառնա ավելի գրավիչ: Այս համատեքստում մեզ համար նույնպես բացվում է համաշխարհային մասշտաբով նոր ֆինանսական շուկաներ դուրս գալու հնարավորություն:    

– Քաջ հայտնի է, որ ՀՀ կենտրոնական բանկը և «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ»-ը դեռևս 2008 թվականի սկզբից համագործակցում են` ձեռնարկելով արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումներ.

Ներկա պահի դրությամբ ժամանակավոր հարկային արտոնություններ են նախաձեռնվել բաժնետոմսերի առաջնային հանրային առաջարկ անցկացնելու և բորսայում ցուցակում անցած թողարկողների արժեթղթերի ցուցակում կազմակերպելու համար: Հանրային բաժնետոմսեր թողարկողների համար շահութահարկի դրույքը իջեցվում է մինչև 50 տոկոս: Ընկերությունները նաև ազատվում են բորսայում ցուցակման դնելու նպատակով ընկերությանը նախապատրաստելու հետ կապված խորհրդատվական, մարքեթինգային և իրավաբանական ծառայությունների ավելացված արժեքի հարկից:

Հետագայում պետական սեփականության մասնավորեցումը Հայաստանում կիրականացվի ՆԱՍԴԱՔ Օ Էմ Էքս Հայաստան ֆոնդային բորսայի միջոցով: Ներկայումս այս ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այսպես, մոտակա ամիսներին թվով հինգ պետական ընկերություն բորսայի միջոցով կվերածվի մասնավորի:

Ի մի բերելով ասվածը, կուզենայի ընդգծել, որ առաջիկա տարում ևս մենք մտադիր ենք շարունակել 2007 թվականից մեկնարկած բարեփոխումները, որոնք ուղղված են կապիտալի շուկայի զարգացմանը, և լիահույս ենք, որ մեր գործը հաջողությամբ է պսակվելու: Այս ուղղությամբ ծավալվող գործունեությունը ներառում է շուկայի մասնակիցներին (թողարկողներ, ներդրողներ և մասնագիտացված անձինք) սովորեցնելու գործընթացը, ինստիտուցիոնալ ներդրողների (ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամներ) ձևավորումը, տեղեկությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմների մշակումը:

Համոզված եմ, որ խորհրդի հաջորդ նիստերի ընթացքում ևս մեզ կհաջողվի ընդունել այնպիսի փոխշահավետ որոշումներ, որոնք կնպաստեն մեր երկրներում արժեթղթերի շուկայի հետագա զարգացմանը: Եվ, կարծում եմ, նման նպատակի հասնելը կախված է մեր ընդհանուր ջանքերից:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդին, որ ինձ պատիվ է արվել այս տարի նախագահել նիստերը: Հուսով եմ, որ մեզ հաջողվել է մեր համեստ ավանդը ներդնել ընդհանուր գործին:

Վերջում, թույլ տվեք ինձ, որպես ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների կարգավորման պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստի նախագահի, շնորհավորել մեզ բոլորին հոբելյանի կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հայտարարել խորհրդի 10-րդ հոբելյանական նիստը բացված»:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6