Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 440.00-2.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 64.29+0.53 WTI - 59.95+0.52
COMEX:  GOLD - 4086.50-2.65 SILVER - 50.98-3.99
COMEX:  PLATINUM - 1558.40-3.40
LME:  ALUMINIUM - 2858.50-1.24 COPPER - 10852.00-0.84
LME:  NICKEL - 14891.00-1.08 TIN - 36787.00-1.64
LME:  LEAD - 2064.00-1.50 ZINC - 3020.50-1.77
FOREX:  USD/JPY - 154.5+0.08 EUR/GBP - 1.162-0.17
FOREX:  EUR/USD - 1.162-0.17 GBP/USD - 1.3168+0.13
STOCKS RUS:  RTSI - 980.73-1.34
STOCKS US: DOW JONES - 47147.48-0.65 NASDAQ - 22900.59+0.13
STOCKS US: S&P 500 - 6734.11-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 50376.53-1.77 TOPIX - 3359.81-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 26572.46-1.85 SSEC - 3990.49-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 9698.37-1.11 CAC40 - 8170.09-0.76
STOCKS EUR:  DAX - 23876.55-0.69
14/11/2025  CBA:  USD - 382.12-0.16 GBP - 502.18-0.63
14/11/2025  CBA:  EURO - 443.79-0.15
14/11/2025  CBA:  GOLD - 51545+702 SILVER - 661.82+28.42
Վրաստանի ֆինանսական հատվածում գրավադրված ակտիվները գերազանցում են 2 մլրդ լարին
17/11/2025 15:28
Կիսվել

Վրաստանի ֆինանսական հատվածում գրավադրված ակտիվները գերազանցում են 2 մլրդ լարին

Վրաստանի շուկայում գործող բանկերում, միկրոֆինանսական և վարկային կազմակերպություններում գրավադրված են ավելի քան 2 մլրդ լարիի ակտիվներ։ Դրանցից ամենամեծ բաժինը՝ 66% բաժին է ընկնում միկրոֆինանսական կազմակերպություններին։

Մասնավորապես, ըստ Վրաստանի ազգային բանկի հրապարակած միկրոֆինանսական սեկտորի համախմբված տվյալների՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ՝ միկրոֆինանսական կազմակերպություններն արտոնագրել են ընդհանուր 1.369 մլրդ լարիի լոմբարդային վարկեր, ինչը 44.5%–ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Անցյալ տարի միկրոֆինանսական կազմակերպություններում գրավադրված ապրանքների ծավալը կազմել էր 947.586 մլն լարի։

Բացի այդ, 2025 թվականի սեպտեմբերին բանկերի պորտֆելներում առկա էր 456.143 մլն լարիի մանրածախ լոմբարդային վարկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց ծավալը կազմում էր 335.877 մլն լարի։

Ինչ վերաբերում է վարկային կազմակերպություններին, ապա 2025 թվականի 2-րդ եռամսյակի դրությամբ (3-րդ եռամսակի տվյալները դեռ չեն հրապարակվել) ֆիզիկական անձանց տրամադրված գրավային վարկերի ծավալը կազմել է 248.857 մլն լարի, իսկ իրավաբանական անձանցը՝ 268.8 հազար լարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վարկային կազմակերպությունները միասին տրամադրել էին 234.112 մլն լարիի գրավային վարկեր։

Ընդհանուր առմամբ՝ 2025 թվականի ընթացքում Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող ֆինանսական հաստատությունները տրամադրել են 2.075 մլրդ լարիի գրավային վարկեր, ինչը 36.7%–ով բարձր է, քան նախորդ տարվա նույն ցուցանիշը (1.517 մլրդ լարի)։ Արդյունքում՝ վերջին մեկ տարվա ընթացքում ֆինանսական հաստատություններում գրավադրված վարկերի ծավալն աճել է 558 մլն լարիով։

14/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.12
-0.16
Եվրո (EUR)
443.79
-0.15
Ռուբլի (RUR)
4.7327
-0.0226
Լարի (GEL)
141.24
-0.08
51545
+702
Արծաթ
661.82
+28.42