UC RUSAL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ IPO-Ն ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՁԳՎԵԼ
Հոնկոնգի և Փարիզի ֆոնդային բորսաներում ալյումինի արտադրությամբ առաջատար ռուսական UC Rusal ընկերության արժեթղթերի առաջնային տեղաշխման (IPO) գործընթացը կարող է հետաձգվել: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, եթե UC Rusal ընկերությանը չհաջողվի իր պարտքերի վերակազմավորման ծրագրի շրջանակներում մինչև այս տարվա նոյեմբերի 19-ը համապատասխան պայմանագրեր ստորագրել իր վարկատուների հետ, ապա ընկերության նախատեսվող IPO-ն կտեղափոխվի հաջորդ տարի:
Հիշեցնենք, որ UC Rusal ընկերությունը հայտարարել էր Հոնկոնգի HKEX և Փարիզի Euronext ֆոնդային բորսաներում արժեթղթերի առաջնային տեղաբաշխումն (IPO) իրականացնելու իր մտադրության մասին: Նախնական հաշվարկների համաձայն ընկերությունն արժեթղթերի առաջնային տեղաբաշխաման արդյունքում կարող է ներգրավել 1.5-2.5 մլրդ դոլար: