Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – «ՀՐԱԶԴԱՆ 5»-Ի ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԹԱՓՈՎ
10/11/2009 18:42
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – «ՀՐԱԶԴԱՆ 5»-Ի ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԹԱՓՈՎ

Հայռուսգազարդից տեղեկացնում են, որ «Հրազդան-5» նախագծի շրջանակում իրականացվում է վերակառուցվող էներգաբլոկի համար նախատեսված հիմնական տեխնոլոգիական սարքավորումների առաքումը, այդ թվում Alstom GT13E2 գազային տուրբինի սարքավորումների 1350 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակի, 4 հիմնական ուժային տրանսֆորմատորների խմբաքանակի առաքումը:

Ժամանակացույցի համաձայն նոյեմբերի 2-ից սկսվել է հիմնական սարքավորումների առաքումը էներգաբլոկ:Այդ թվում առաքվել եւ արդեն բեռնաթափվել են 40մՎԱ եւ 200 մՎԱ տրասնֆորմատորներ, ինչպես նաեւ գազատուրբինի սարքավորումների հիմնական մասը կազմող գերծավալուն բլոկեր` ավելի քան 1080 տ ընդհանուր քաշով, որոնք տեղափոխվել են Ռոտերդամի նավահանգստից:

2009թ. դեկտեմբերի սկզբին նախատեսվում է ավարտել առաքվող սարքավորումների ամբողջ ծավալը, այդ թվում նոյեմբերի 20-25-ը նախատեսվում է Զապորոժիեց առաքել գերծավալային տրանսֆորմատոր 400մՎԱ /260 տ/ եւ գազային տուրբինի տրանսֆորմատոր 5.3 մՎԱ, իսկ մինչեւ դեկտեմբերի 10-ը ավարտել գազային տուրբինի երկրորդ խմբաքանակի առաքումը Միացյալ Արաբական Էմիրություններից՝ 260 տ ընդհանուր քաշով:

Սարքավորումների տեղափոխումն իրականացվում է մրցութային կարգով ընտրված կապալառուի ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ եւ նրա մասնագիտացված ենթակապալառու՝ «Ռեյլ Գազ Սերվիս» ընկերության կողմից: Բեռերի տեղափոխումը կատարվում է տնտեսապես առավել նպատահարմար տարբերակով. նախ ծովային հատուկ փոխադրամիջոցով մինչեւ Փոթի նավահանգիստ, ապա մասնագիտացված երկաթուղային եւ ավտոփոխադրամիջոցներով դեպի «Հրազդան-5» -ի շինհրապարակ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52