
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՎԹԱՐՎԵԼ Է ԿԱՊԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ԳԱԶԱՏԱՐԸ
Նոյեմբերի 11-ին ժամը 03:00-ի սահմաններում Կապան-Քաջարան 500մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է Կապանի տարածաշրջանի սպառողների գազամատակարարումը:
Ներկայումս «Տրանսգազ» ընկերության կողմից աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու և գազամատակարարումը հնարավոր սեղմ ժամկետներում վերականգնելու ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների, աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 13-ի երեկոյան: