Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՄՀ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2010-ին ԿԳՐԱՆՑՎԻ ՀՆԱ 1.2 ՏՈԿՈՍ ԱՃ, 2011-ԻՆ` 3 ՏՈԿՈՍ, 2012-ԻՆ` 3.5 ՏՈԿՈՍ ԱՃ
12/11/2009 18:31
Կիսվել

ԱՄՀ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2010-ին ԿԳՐԱՆՑՎԻ ՀՆԱ 1.2 ՏՈԿՈՍ ԱՃ, 2011-ԻՆ` 3 ՏՈԿՈՍ, 2012-ԻՆ` 3.5 ՏՈԿՈՍ ԱՃ

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով` Հայաստանում 2010թ-ին կգրանցվի ՀՆԱ-ի 1.2 տոկոս աճ, 2011թ-ին` 3 տոկոս, 2012-ին 3.5 տոկոս, 2013-ին 4 տոկոս: Սրանք Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն են, որոնք այսօր ներկայացրել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը` ընդգծելով, որ դրանք հիմնված են այն դրական գնահատականների վրո, որոնք հիմնադրամը տվել է Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերին:
Նա ճիշտ չի համարում ճգնաժամի պայմաններում պետական ծախսերի կրճատումը, ինչը եւ չի արել Հայաստանը: Սեպտեմբերի ցուցանիշերը վկայում են, որ Հայաստանի տնտեսությունում որոշակի կայունացում այնուամենայնիվ նկատվում է: Սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է ՀՆԱ 1.7 տոկոս աճ: ԱՄՀ-ն կանխատեսում է, որ մինչեւ տարվա վերջ աճի դրական տեմպը կպահպանվի:

ՀՆԱ-ի 18.3 տոկոսի կրճատումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է եղել շինարարության ոլորտում գրանցված անկմամբ: Ն. Օմեսը նշեց, որ վերջին 5 տարիներին Հայաստանի տնտեսությունում աճ գրանցվել է երկնիշ թվերով եւ տարածաշրջանում ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկիրն էր համարվում: Անշարժ գույքի ոլորտը համարվում էր շահութաբերներից մեկը, քանի որ անշարժ գույքի գները կրկնապատկվում էին: Տնտեսական ճգնաժամի պայմաններում կրճատվեցին այլ երկրներից Հայաստան եկող գումարները, որոնց զգալի մասը նախկինում ուղղորդվում էին շինարարության ոլորտ: Մարդիկ դադարեցին ներդումներ կատարել շինարարության ոլորտում: Ն. Օմեսը նշեց, որ Հայաստանի տնտեսության մնացած ճյուղերում անկումն այդքան կտրուկ չի եղել, նույնիսկ կան ոլորտներ, որտեղ տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ պահպանվել է: «Հաշվի առնելով այդ հանգամանքերը, կարելի է ասել, որ ՀՆԱ-ի 18.3 տոկոսի կրճատումն այդքան էլ վատթարագույն չէ, քանի որ տնտեսության մյուս ճյուղերում ճգնաժամի ազդեցությունը մեծ չէ: Ներկա փուլում կառավարությունը պետք է խթանի տնտեսության զարգացումը, իսկ հետագայում մտածի դեֆիցիտը նվազեցնելու համար»,-ասաց Ն. Օմեսը:
    

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6