THYSSENKRUPP ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ՄԻՆՉ ՀԱՐԿՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է 2.364 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Պողպատի արտադրությամբ համաշխարհային առաջատար ThyssenKrupp ընկերությունը 2008-2009 ֆինանսական տարին ավարտել է վնասով:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ընկերության շահույթը մինչ հարկումը կազմել է 2.364 մլրդ եվրո, որը պայմանավորված է ճգնաժամի պայմաններում պահանջարկի կրճատմամբ և ընկերության գործունեության վերակազմավորմանն ուղղված ծախսերի աճով:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2009-2010 ֆինանսական տարվա համար ընկերությունը կանխատեսում է վաճառքի ծավալների որոշակի աճ: