
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆ ԱՌՉՎՈՒՄ Է ՆԵՐՏՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿԱՄ ՀԵՏ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերից ստացված տվյալների համաձայն, 2009թ.երրորդ եռամսյակի ընթացքում հանրապետությունում գազ օգտագործող բաժանորդների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 599 դիմում-բողոք, որից անպատասխան չի մնացել ոչ մի դիմում:
Ընկերության մասնաճյուղերի արագ արձագանքման եւ «1-04» գազի վթարային ծառայության գրանցած տվյալների համաձայն, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ստացվել է 2902 հեռախոսազանգ, որից 2139-ի դեպքում պատասխաններ են տրվել անմիջապես զանգը գրանցողի կողմից: Մնացած 763 զանգերին առնչվող հարցերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներին:
Դիմում-բողոքները եւ հեռախոսազանգերը հիմնականում վերաբերում են ներտնային տեխնիկական սպասարկմանը: Այդ խնդրի վերաբերյալ ստացվել 196 բողոք եւ 655 հեռախոսազանգ: Զգալի մաս են կազմում նաեւ գազամատակարարման ընդհատումների վերաբերյալ հեռախոսազանգերը: