Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ  ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԿԿԱԶՄԻ 100,2%
18/11/2009 16:01
Կիսվել

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԿԿԱԶՄԻ 100,2%

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրով 2008-2009 թվականների համար նախատեսված ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 3 653,3 միլիոն ռուբլի, իսկ այս նույն ժամանակահատվածում կոնցեսիոն պայմանագրով ամրագրված  պարտավորությունների կատարողականը կարող է կազմել 100,2%: Այս մասին հայտարարել է  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը: 

Նշենք, որ վերոնշյալ պայմանագրով կոնցեսիոների գործունեության հիմնական խնդիրներից են Հայաստանի երկաթուղային ճանապարհների համակարգի շահագործումը, ինչպես նաև կոնցեսիոն ակտիվների և շարժակազմի վերանորոգումն ու անհրաժեշտ բարեկարգումը: Այս խնդիրների լուծման նպատակով ընկերությունը իրականացնում է ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը 2008-2038 թվականների համար  կկազմի 14,5 միլիարդ ռուբլի (1 ռուբլու դիմաց 12 դրամ փոխարժեքով):

Ինչպես հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից` ընկերության  գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը, անդրադառնալով  կոնցեսիոն պայմանագրով ամրագրված պարտավորություններին, նշել է, որ ընկերությունն իրականացրել է կոնցեսիոն պայմանագրով սահմանված իր բոլոր պարտավորությունները սահմանված ժամանակահատվածում, մասնավորապես շահագործվում են կոնցեսիոն ակտիվներն ու աշխատանքներ են ընթանում նրանց վերանորոգման և բարելավման ուղղությամբ, ամբողջությամբ բավարարվում են փոխադրումների ուղղությամբ  բեռներ ուղարկողների և ստացողների կողմից ներկայացված բոլոր դիմումները, իսկ ուղևորափոխադրումներն իրականացվում են կոնցեսիոն պայմանագրի պարտավորություններին համապատասխան:

Շևքեթ Շայդուլինի խոսքերով`  2008 թվականին  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային գործունեության կարևորագույն խնդիրներից մեկը շարժակազմի պարկերի, այդ թվում և ենթակառուցվածքների սպասարկման համար նախատեսված պարկերի արդիականացումն է, իսկ 2009 թվականին հիմնական խմդիրը  ճանապարհային տնտեսության արդիականացումն է:

Կոնցեսիոն պայմանագրի ներդրումային ծրագրի հիմնական սկզբունքների համաձայն կոնցեսիոները`  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, իր գործառնական գործունեության սկզբից (2008 թվականի հունիսի 10-ից) պարտավորվել է մինչև 2009 թվականի երրորդ եռամսյակի ավարտը ենթակառուցվածքների ընդլայման և շարժակազմի շահագործման ծրագրերում ներդնել շուրջ 1,9 միլիարդ ռուբլի: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն, փաստորեն, ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվել է 2,08 միլիարդ ռուբլու ներդրում, մասնավորապես ենթակառուցվածքների արդիականացմանն է ուղղվել 0,84 միլիարդ ռուբլի, շարժակազմի պարկերի արդիականացմանը՝  1,24 միլիարդ ռուբլի (հաշվի առնելով ճանապարհային տեխնիկան):

2008-2009 թվականների ընթացքում ներդրումային գործունեության արդյունքներով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ի դրությամբ, փաստացի ֆինանսավորումը կազմել է 3,3 միլիարդ ռուբլի, որից շարժակազմի պարկի արդիականացմանն ուղղվել է 1,7 միլիարդ ռուբլի, ենթակառուցվածքի վերանորոգմանն ու բարելավմանը՝ 1,65 միլիարդ ռուբլի:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08