ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Ռուսաստանում գունավոր մետաղների արտադրությունը զգալիորեն կրճատվել է: Այսպես, ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստանում ալյումինի արտադրության ծավալները կրճատվել են 8,8%-ով, սակայն ամսական կտրվածով այս ցուցանիշը գրանցել է շուրջ 3,9% աճ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում կապարի արտադրությունը կրճատվել է 20,1%-ով, ցինկի արտադրության ծավալները` 16,8%-ով, իսկ պղնձի արտադրության ծավալները կրճատվել են 3,2%-ով: