Բիզնես

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 368.00+0.50
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – «ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԲԻԶՆԵՍ-ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԱՆԻ ՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆ ՄԱԴԱԹՅԱՆԸ
27/11/2009 17:25
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – «ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԲԻԶՆԵՍ-ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԱՆԻ ՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆ ՄԱԴԱԹՅԱՆԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթի ազգային փուլի հաղթողներ ճանաչվեցին Երևանի Հումանիտար քոլեջի ուսանողուհի Անի Վանյանը և Երևանի  Ինֆորմատիկայի  քոլեջի ուսանող Լևոն Մադաթյանը: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխամասային մասնաշենքում հաղթողներին շնորհվեց «Հմտություններն աշխատանքում» միջազգային մրցույթի եզրափակիչի ուղեգիր, որը կկայանա 2010 թ-ի գարնանը,  Բելգրադում:  

Մրցույթի ազգային փուլի գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերության Վաճառքի տնօրեն Սերգեյ Կապիտոնովը նշեց. «Բիզնես-առաջադրանք մրցույթը ոչ միայն  ազգային այլև միջազգային մակարդակի բացառիկ մրցույթներից է, որը երկխոսություն է ստեղծում բիզնեսի և կրթության միջև դրանով իսկ զարգացնելով երիտասարդների ձեռնարկատիրական հմտությունները և նրանց մղելով նորարարությունների: Համոզված եմ, որ ձեռք բերված գիտելիքների պաշարը հիմք կծառայի նոր բարձունքներ գրավելու և վառ ապագա կերտելու գործում»:   

«Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանքը ազգային և միջազգային մրցույթների շարք է և նպատակաուղղված է խրախուսելու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող երիտասարդներին, զարգացնելու նրանց ձեռնարկատիրական հմտությունները և աշխատունակությունը` գործատուների անմիջական ներգրավման շնորհիվ:

«Գործատուները իրականում գիտակցում են, որ իրենց բիզնեսի ապագան կախված է նրանից, թե ովքեր են աշխատում իրենց մոտ և ինչպես են աշխատում: Համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան աշխատուժ գտնելը Եվրոպայի համար դարձել է մարտահրավեր», – նշել է Բրիտանական խորհրդի Քաունսիլի «Հմտություններն աշխատանքում» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Մայքլ Մուրը:

«Հմտություններն աշխատանքում» 2009/2010 բիզնես-առաջադրանք մրցույթը մեկնարկել  է 2009 թ. հուլիսից և բաղկացած է 3 փուլից: Մրցույթի առաջին փուլին մասնակցել են միջին մասնագիտական հաստատությունների 15-18 տարեկան շուրջ 350 ուսանող Հայաստանի բոլոր մարզերից: Հոկտեմբերին 50 լավագույն շարադրությունների հեղինակները մեկնեցին Ծաղկաձոր մասնակցելու  մրցույթի երկրորդ փուլին, որտեղ  որոշվեցին 6 հաղթողները: Մրցույթի երրորդ փուլի մասնակիցները հանձնեցին անգլերեն լեզվի քննություն, որի արդյունքում միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու իրավունք ստացան Անի Վանյանը և Լևոն Մադաթյանը:  
Ազգային փուլի կազմակերպիչներն են Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը և ՀՀ Կրթության  և գիտության նախարարությունը: Մրցույթի գլխավոր հովանավոր և բիզնես-գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83