Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱԶԵՍ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
27/11/2009 19:41
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱԶԵՍ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՀՀ նախագահի նստավայրից տեղկեացնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի աշխատանքներին: Հայաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ:

Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետությունների ղեկավարները բանակցություններ են վարել նախ նեղ, ապա` ընդլայնված կազմով:

Նիստի օրակարգում ներառված են եղել շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի նախորդ նիստերի ժամանակ ընդունված որոշումների կատարմանը, Եվրասիական տնտեսական համագործակցության տարածքում միասնական տնտեսական տիրույթի եւ մաքսային միության ձեւավորմանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներին վերաբերող հարցեր:

Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպության 2009թ. փետրվարի 4-ի միջպետական խորհրդի նիստի ժամանակ ընդունվել են երկու որոշումներ` «Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին» եւ «Եվրասիական տնտեսական համագործակցության բարձր տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման մասին»:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակաճգնաժամային հիմնադրամի եւ բարձր տեխնոլոգիական կենտրոնի համահիմնադիրը, իսկ այդ երկու որոշումների հետ կապված փաստաթղթերը ՀՀ Ազգային Ժողովն արդեն վավերացրել է:

Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ստորագրված փաստաթղթերն այժմ ներպետական վավերացման ընթացակարգերի ավարտական փուլում են, որից հետո հիմնադրամն առաջիկայում կսկսի իր գործունեությունը:

Պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումից հետո ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ պետությունների ղեկավարներն ստորագրել են ընդունված որոշումներին վերաբերող փաստաթղթեր, այդ թվում նաեւ` Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ մաքսային միությանը վերաբերող փաստաթղթերը:

ՀՀ Նախագահը Մինսկում մասնակցել է նաեւ ԱՊՀ տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված «Միավորելով ԱՊՀ տարածաշրջանը» թեմայով միջազգային գագաթաժողովի աշխատանքներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ուշ երեկոյան կվերադառնա Երեւան:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90